Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քերին եւ Յունկերը քննարկել են փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրագործումը

Քերին եւ Յունկերը քննարկել են փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրագործումը
26.03.2016 | 13:01

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում քննարկել են Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրականացման հարցերը եւ պայմանավորվել արագացնել ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հանդիպումը հնարավորություն ընձեռեց անդրադառնալ մարտի 22-ի սարսափելի ահաբեկչություններին եւ դատապարտել Բրյուսելում տեղի ունեցածը: Կողմերը ցավակցություն հայտնեցին զոհերի հարազատներին եւ կրկին համերաշխություն եւ վճռականություն հայտնեցին ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սերտ համագործակցության շրջանակում ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Յունկերն ու Քերրին քննարկել են նաեւ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վերջերս կնքված համաձայնագրին, որը սիրիացի փախստականների համար անվտանգ եւ օրինական ճանապարհ է բացում դեպի ԵՄ՝ միաժամանակ կրճատելով ապօրինի միգրացիան:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ