Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանի համար Թուրքիայում յուրաքանչյուրն ահաբեկիչ է

Էրդողանի համար Թուրքիայում յուրաքանչյուրն ահաբեկիչ է
26.03.2016 | 15:34

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է երկրում այլախոհության ամբողջական վերացմանը` այդ մոտեցման զոհն են դառնում բոլորը` երեխաներից մինչև ծերեր, գրում է ամերիկյան Foreign Policy հանդեսը։ Դիարբեքիր նահանգում վերջին ամիսներին անցկացվում են թուրք զինվորականների հատուկ գործողությունները, որոնք ուղղված են երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Ռազմական գործողությունների զոհը հաճախ դառնում է Թուրքիայի հարավ-արևելքի քաղաքացիական բնակչությունը։ Թուրքիան ունի ահաբեկչության աճից վախենալու հիմքեր՝ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության, և թե ՔԱԿ-ի ակտիվացման պատճառով, սակայն վերջին ամիսներին «ահաբեկչություն» բառը գրեթե հավասարվել է «այլախոհություն» հասկացությանը, այսինքն՝ անհամաձայնություն թուրքական կառավարության հետ: «Այլախոհ մարդկանց` լրագրողներին, իրավապաշտպաններին, ակադեմիկոսներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, կալանքի տակ են առնում` ահաբեկչական կազմակերպությունների անունից, իբր, քարոզչություն տարածելու համար:
«Ահաբեկչություն» և «ահաբեկչության կողմնակիցներ» հասկացության ընդլայնումը հանգեցրել է նրան, որ ահաբեկիչներ են սկսել համարել և նրանց, ովքեր ձեռքում ռումբ են բռնում, և նրանց, ովքեր ձեռքում գրիչ են բռնում:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ