Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մինսկի խմբի ձևաչափը փոխելու հարց չի քննարկվում

Մինսկի խմբի ձևաչափը փոխելու հարց չի քննարկվում
27.03.2016 | 12:30

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացը առաջ տանելու պատասխանատվությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա, բայց չկա որևէ քննարկում, որ պիտի փոխվի Մինսկի խմբի ձևաչափը՝ ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասել է, որ ստատուս-քվոյի պահպանումը հնարավոր չէ, և պետք է լուծում գտնել Ղարաբաղյան խնդրի համար: Պատասխանատվությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ գործընթացը առաջ տանելու հարցում և այժմ չկա որևէ քննարկում ձևաչափը փոխելու մասին: Գերմանիան մշտապես ընդգծել է զինադադարի ռեժիմի պահպանության կարևորությունը և համանախագահների հետ համատեղ խթանում և աջակցում է սահմանային միջադեպերի հետաքննությունների և վերահսկման մեխանիզմի ներդրումը՝ որպես վստահության ամրապնդման միջոց: Այս թեման բարձրացվում է գերմանական նախագահության կողմից բոլոր կողմերի հետ հանդիպումների ընթացքում:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ