Ռուսաստանում ղեկավարներից ոչ ոք պատրանքներ չի տածում Ջոն Քերիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների հետ հակաահաբեկչական դաշինք ստեղծելու կապակցությամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նման պատրանքներ ոչ ոք չի տածում: Չի կարելի ասել, որ մենք մոտեցել ենք ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը: Չի կարելի ասել, որ մենք մոտեցել ենք մեր առջեւ կանգնած մարտահրավերների դեմ պայքարի համար դաշիք ստեղծելուն»,- ասել է նա: