Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գտնում է, որ «իր երկիրը չափից ավելի փոքր է վերջին շրջանում դաշնայնացման վերաբերյալ ակտիվորեն հնչող գաղափարի իրականացման համար»: Ֆրանսիացի քաղաքական գործիչների պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահն ասել է, որ երկրի բոլոր շրջաններն ու նահանգներն իրար մեջ շատ սերտ փոխկապակցված են, ինչը կխոչընդոտի դաշնայնացման գործընթացին: Նա ընդունելի է համարել, որ Սիրիայի որոշ շրջաններին կարելի է առավել շատ ազատություն ու ինքնիշխանություն տալ:
Ասադը հույս է հայտնել, որ սիրիական հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել արդեն 2016-ի ամռանը: