ԱՄՆ-ը Սիրիայում ՌԴ գործողությունների մեջ իր համար վտանգ չի տեսնում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստաալիքին հարցազրույցում: «Վտանգ չեմ տեսնում, որ Ռուսաստանը Սիրիայում լրացուցիչ հիմքեր է ստեղծում այնտեղ, ուր մենք ռազմաբազաներ չունենք և մտադիր չենք մնալ այնտեղ հեռանկարում»,- ասել է Քերին: Նա նշել է, որ «եթե Ռուսաստանը կարող է օգնել իրավիճակը կայունացնելուն, դա կօգնի պատերազմը դադարեցնելուն, որ ազդում է Եվրոպայի, Հորդանանի, Լիբանանի վրա և սպառնալիքի աղբյուր է ստեղծում Իսրայելի համար»: Քերին անհեթեթություն է անվանել քննադատությունը, որ ԱՄՆ քաղաքականության պատճառով Ռուսաստանը հաղթում է Սիրիայում և հիմնակետ է ստեղծում Մերձավոր Արևելքում: