Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը վիրավորել է օտարերկրյա հյուպատոսներին

Էրդողանը վիրավորել է օտարերկրյա հյուպատոսներին
28.03.2016 | 12:07

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ անհանգստացրել է, որ Սիրիայի ահաբեկիչներին զենք ուղարկելու փաստը հրապարակած լրագրողներին մեծ թվով հյուպատոսներ են աջակցություն հայտնել։ Էրդողանը ասել է. «Այդ լրագրողների դատին Ստամբուլում գտնվող հյուպատոսներ են գնում։ Դուք ո՞վ եք, դուք ի՞նչ գործ ունեք այնտեղ։ Սա քո երկիրը չէ, սա Թուրքիան է։ Դու միայն հյուպատոսության շենքի ներսում կարող ես հանգիստ շարժվել, իսկ դրսում ամեն ինչի համար թույլտվություն է պետք»,-ասել է Էրդողանը։ Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը եւ Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը Էրդողանի հրահանգով մեղադրվում են լրտեսության մեջ։ Նրանք ներկայացրել էին Ազգային հետախուզության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Սիրիայի ահաբեկիչներին զենք տեղափոխող բեռնատարի կալանումը՝ ապացուցելով, որ պետական մակարդակով Թուրքիան զենք է ուղարկում Սիրիայի ծայրահեղականներին։

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես