Ռուսաստանը շարունակում է հետեւողական ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ ТВЦ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, առայժմ պարծենալու բան չկա, բայց միակ ելքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողանա բարենպաստ պայմաններ ստեղծել եւ Երեւանի, եւ Բաքվի համար: Նա ընդգծել է, որ կարգավորմանը մշտապես խանգարում են հակամարտության կողմերից մեկի անզիջում հայտարարությունները, ուժ կիրառելու պատրաստակամության մասին կողմերի հայտարարությունները: