Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պակիստանում եռօրյա սուգ է

Պակիստանում եռօրյա սուգ է
28.03.2016 | 13:18

Լահորում մահապարտի իրականացրած ահաբեկչությունն առնվազն 69 մարդու կյանք է խլել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 53 զոհի մասին: 280 վիրավոր կա: Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ ահաբեկչական հարձակման զոհերի։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել կայանատեղիում` այգու հարևանությամբ, որտեղ քրիստոնյաները հավաքվել են Սբ Զատկի տոնակատարությանը։ Այնտեղ կա նաև մանկական խաղահրապարակ, այդ պատճառով էլ բազմաթիվ կանայք և երեխաներ են տուժել: Պակիստանի ոստիկանությունը չի հաստատել, որ հարձակումը եղել է ընդդեմ քրիստոնյաների։ Իշխանությունները հանձնարարել են փակել բոլոր քաղաքային այգիների մուտքը: Աշխատանքը դադարեցրել են հիմնական առևտրային թաղամասերը, մի քանի ճանապարհներ:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ