The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպելու է համաշխարհային առաջնորդների հետ՝ քննարկելու ԴԱԻՇ-ից բխող սպառնալիքը՝ հիպոթետիկ «միջուկային ահաբեկչությունը»: ԱՄՆ նախագահի վարչակազմում չեն ճշգրտել, թե ահաբեկիչներն ունե՞ն միջուկային նյութեր ու զենք: Հանդիպմանը, որը տեղի կունենա միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում, կմասնակցեն Եվրոպայի, Թուրքիայի, Չինաստանի ու մյուս երկրների ղեկավարները: