Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։
Կրեմլի փոխանցմամբ, կողմերը մանրամասն քննարկել են սիրիական խնդիրը՝ առաջին հերթին կարևորելով Սիրիայի կառավարական զորքերի հաջող գործողությունները ռուսական զինված ուժերի աջակցությամբ պատմական Պալմիրա քաղաքը «Իսլամական պետության» զինյալներից վերագրավելու կապակցությամբ: Կողմերը նշել են, որ դա նշանակալից իրադարձություն էր հետագայում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոնտեքստում։
Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ, պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել շփումները տարբեր մակարդակներում: