ԱՄՆ-ը դրական է գնահատում Պալմիրայի ազատագրումը՝ ասել է Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք կարծում ենք, որ դա լավ է, որ ԴԱԻՇ-ն այլևս չի վերահսկում Պալմիրան»,- ասել է Քիրբին: Նա հրաժարվել է շնորհավորել Սիրիայի իշխանություններին այդ ձեռքբերման առիթով: «Ես կարծում եմ՝ կանգ կառնեմ այն բնորոշման վրա, որը հնչեցրել եմ»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը: