Մարտի սկզբին ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը գաղտնի այցելել է Մոսկվա՝ հայտնում է haqqin.az-ը: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա կապ չունի Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշման հետ: «Այն, որ Բրենանն այստեղ է եղել, չէր էլ թաքցվում: Նա ՌԴ ԱԳՆ-ում չի եղել: Ես հաստատ գիտեմ, որ նա եղել է Անվտանգության դաշնային ծառայությունում և էլի ինչ-որ տեղ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Սիրոմոլոտովը: «Դեպքերը՝ Բրենանի այցը և խմբավորման մեծ մասի դուրսբերման սկիզբը բացարձակապես կապված չեն»,- ասել է նա: Սիրոմոլոտովը նշել է, որ բացի Անվտանգության դաշնային ծառայությունից՝ Բրենանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ, սակայն չի ճշգրտել՝ ում հետ: