ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է անձնական հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն ԱՄՆ է մեկնում միջուկային անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal–ը:
«ԱՄՆ աշխատակազմից պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Օբաման մերժել է Էրդողանի առաջարկը «միասին մասնակցել մզկիթի բացմանը, որի շինարարությունը Թուրքիան է ֆինանսավորել»: Բացի դրանից «ԱՄՆ նախագահը դեմ առ դեմ ձեւաչափով պաշտոնական հանդիպում չի ծրագրում իր թուրք գործընկերոջ հետ, որը ԻՊ-ի դեմ պայքարում նրա կարեւոր դաշնակիցն է», հայտնել է պարբերականը: Սպիտակ տունը նշում է,որ հանդիպումից հրաժարվելու փաստը պետք չէ դիտարկել որպես անհարգալից վերաբերմունք: