ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, որ համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չեն ծրագրում: «Այս պահին Վաշինգտոնում երկու երկրների նախագահների հանդիպման ծրագիր չունենք։ Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք օժանդակելու այս տարի նախագահների երկխոսության անցկացմանը։ Մյուս համանախագահների անունից ես ծրագրում եմ հանդիպում կողմերի հետ՝ քննարկելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- report.az-ի հետ զրույցում ասել է ամերիկացի համանախագահը։