Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ եգիպտական օդանավի զավթիչը ահաբեկիչ չէ։ «Օդանավի զավթումը կապ չունի ահաբեկչության հետ։ Այդ ամենը տեղի է ունեցել կնոջ պատճառով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի նախագահը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օդանավի զավթիչը Ալեքսանդրիայի համալսարանի անասնաբուժության պրոֆեսոր է։ Նա Կիպրոսից, որտեղ բնակվում է նրա նախկին կինը, ապաստան է խնդրել և հանդիպում պահանջել նախկին կնոջ հետ։ Վերջին տվյալներով, ազատ է արձակվել 55 ուղևոր, գերության մեջ են գտնվում 5 արտասահմանցիներ և օդանավի անձնակազմի 7 անդամները։