Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը կմասնակցի Դոհայում անցկացվելիք ՌԴ-ի և ՕՊԵԿ-ի բանակցություններին

Իրանը կմասնակցի Դոհայում անցկացվելիք ՌԴ-ի և ՕՊԵԿ-ի բանակցություններին
30.03.2016 | 11:06

Իրանի պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) միջև Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք բանակցություններին: Bloomberg-ը գրել է, որ իրանական պատվիրակությունը կղեկավարի Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն: Նա կշարունակի պաշտպանել Իրանի դիրքորոշումը, որը մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանման ծավալները: Գործակալության աղբյուրը հաստատել է նաև ՕՊԵԿ-ի մյուս անդամ երկրների մասնակցությունն ապրիլի 17-ին կայանալիք բանակցություններին` ներառյալ Սաուդյան Արաբիայի:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ