Սպիտակ տունը հաստատել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ` Բարաք Օբամայի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման լուրը՝ հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի Վաշինգտոնում` մարտի 31-ից ապրիլի 1-ը, կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Մինչ այդ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Օբաման հրաժարվել է Թուրքիայի նախագահի հետ անձնական հանդիպումից: