Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ազգային միասնական կառավարություն ձևավորելու առաջարկությունը դատապարտված է ձախողման՝ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: Նա անբարոյական է անվանել անմեղ բնակիչների դեմ Ասադի կողմից կառավարական ուժերի օգտագործումը: Ավելի վաղ Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում առաջարկել էր «ձևավորել ազգային միասնական կառավարություն, որը կներառի բոլոր քաղաքական շարժումները, որոնք կցանկանան այնտեղ մտնել»: