Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մայիսի վերջին կոնֆերանս Բեռլինում

Մայիսի վերջին կոնֆերանս Բեռլինում
31.03.2016 | 11:59

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Բեռլինում տեղի կունենա կրոնական արմատականությանը հակազդելու թեմայով ԵԱՀԿ կոնֆերանս՝ մամլո ասուլիսում հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որ պաշտոնական այցով ՈՒզբեկստանում է: Նրա խոսքերով՝ կոնֆերանսին կհրավիրվեն ԵԱՀԿ բոլոր անդամ երկրները: «Այդ խնդիրն այսօր հատուկ արդիականություն է ձեռք բերում՝ կապված վերջին ահաբեկչությունների հետ: Ահաբեկչությունները Բրյուսելում, Պակիստանում և այլ երկրներում ցույց տվեցին այդ վտանգի իրականությունը, և անհրաժեշտ է ԵԱՀԿ երկրների կոլեկտիվ հակազդեցությունը»,- նշել է նա: Գերմանիան և ԵԱՀԿ մյուս երկրները պատրաստ են ակտիվացնելու ՈՒզբեկստանի հետ համագործակցությունն արմատականության դեմ պայքարի հարցում՝ ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: ՈՒզբեկստանում Գերմանիայի դեսպանատան տվյալներով՝ Շտայնմայերը Կենտրոնական Ասիա այցի շրջանակներում կայցելի նաև Ղրղզստան և Տաջիկստան:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ