ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ եթե ՈՒկրաինան և Վրաստանը մտնեն ՆԱՏՕ, Եվրոպայում մեծամասշտաբ ճգնաժամ կստեղծվի: «Նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել այն իրադրությունը, որ այդ երկրները շարունակեն փայփայել ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հույսերը և դաշինքը մշակի նրանց ընդունելու պլաններ, դա Եվրոպան կկանգնեցնի ճգնաժամի առաջ, որի չափերն ու մասշտաբներն այսօր պատկերացնել հնարավոր չէ»՝ ասել է Ալեքսանդր Գրուշկոն: Ռուսաստանը ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը Եվրոպայում չի դիտարկի պասիվ դիտորդի կարգավիճակով: