ԱՄՆ-ն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի երկխոսության ճանապարհով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: «Մենք ցանկանում ենք տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության լուծումը»,- ասել է Քերին: Նրա խոսքերով` «դա պետք է լինի բանակցային գործընթաց»: Հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Խմբում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան: