Էրոս Ռամազոտիի` ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգի տոմսերի վաճառքը դադարեցվել է: «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը հայտարարում են, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը և գործակալները չեն կրում տոմսերի հետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման կամ որևէ այլ վնասի հատուցման պատասխանատվություն: Տոմսերի դիմաց դրամական փոխհատուցումները կկատարվեն «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերության կողմից: Եվս մեկ անգամ խնդրում ենք համերգային ծրագրի տոմսեր ձեռք բերած բոլոր անձանց անվնաս և ամբողջական պահպանել տոմսերը` հետ վերադարձնելու համար: Հետևեք մեր պաշտոնական կայքին` տոմսերի հետ վերադարձման գործընթացի ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերությունը հայցում է բոլորի ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհարմարությունների կապակցությամբ: