Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան-Օբամա հանդիպումը տևել է 50 րոպե

Էրդողան-Օբամա հանդիպումը տևել է 50 րոպե
02.04.2016 | 00:01

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Սպիտակ տանը տեղի ունեցած երկկողմ հանդիպումը տևել է մոտ 50 րոպե։ Նրանք հանդիպել են Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում Սպիտակ տանը պաշտոնական ճաշից հետո։ Էրդողանն ու ԱՄՆ-ի նախագահը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, փախստականների խնդիրն ու Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը։ Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերացնելու ընդհանուր ջանքերը։ Օբաման Էրդողանին ցավակցել է Դիարբեքիրի վերջին ահաբեկչության առնչությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման Էրդողանի հետ առանձնազրույց չի ունենալու՝ ժամանակի սղության պատճառաբանությամբ։

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ