Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նուրսուլթան Նազարբաև. ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է

Նուրսուլթան Նազարբաև. ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է
02.04.2016 | 00:03

ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին խոսք լինել չի կարող, ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որ Վաշինգտոնում մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ-ի հասարակական և քաղաքական գործիչների հետ: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է` ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատանքային ռեսուրսների միասնական կանոններով: «Կցանկանայի ընդգծել, որ ԽՍՀՄ-ի վերստեղծման խոսք լինել չի կարող: Պետք է վերացնել «սառը պատերազմի» կարծրատիպերը: Նրանք խանգարում են մեզ նայել ապագային: ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է»,- ասել է Նազարբաևը։

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ