Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոգերինին Բաքվում փորձում էր չանդրադառնալ քաղբանտարկյալների թեմային

Մոգերինին Բաքվում փորձում էր չանդրադառնալ քաղբանտարկյալների թեմային
02.04.2016 | 00:05

Այնպիսի շրջված աշխարհում, ինչպիսին Ադրբեջանն է, ինքնադատաստանի սպառնալիքները հնարավոր են՝ գրել է իտալական Il Manifesto-ն: Մարտի 17-ին՝ Նովրուզի նախօրեին, Ալիևը 148 բանտարկյալի համաներման մասին հրամանագիր ստորագրեց: Նրանցից 14-ը մարդասիրական առաջատար կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ են ճանաչվել: Ազատ արձակվածների թվում էր նաև Ինտիգամ Ալիևը. «Ադրբեջանի հոր հետ» նա միայն մեկ ընդհանուր բան ունի՝ ազգանունը: Սրան հետևեց եվրոպական կազմակերպությունների միաձայն գովասանքը, իսկ Ֆեդերիկա Մոգերինին Բաքու այցի ընթացքում ուշադիր էր, որ հանկարծ չանդրադառնա քաղբանտարկյալների թեմային: Բայց ինչ փայլում է, ոսկի չէ: Փորձառու մարդիկ նշում են. պատահական չէ, որ ռեժիմը նրանց ազատ արձակեց Ալիևի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ: Նա ցանկանում էր Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովին իր ռեժիմը բարենպաստ լույսի ներքո ներկայացնել: Բաքվի բանտերում շարունակում են 80 քաղբանտարկյալներ մնալ: Լրագրողների, գրողների և ակտիվիստների հետապնդումների վերջը չի երևում: Երեկ ստացանք Նոբելյան մրցանակի թեկնածու, գրող Աքրամ Այլիսլիի հետ կապված միջադեպի լուրը. նրան թույլ չտվեցին դուրս գալ երկրից, որ Իտալիայում ներկայացնի «Քարե երազներ» վեպը: Տարեց գրողին Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են, իսկ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ում հանդիպում էր պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության համաձայն, Այլիսլիի ձերբակալության պատճառն օդանավակայանի ոստիկանության հետ «բախումն» էր: Տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ գրողը 78 տարեկան է:
Այսօր Այլիսլին պետք է մասնակցեր Incontri di civiltà (Քաղաքակրթությունների հանդիպում) փառատոնին: Նրա որդին, որ ուղեկցում էր հորը, չի կարողանում ուշքի գալ կատարվածից: Այլիսլին նախկինում նույնպես հետապնդումների զոհ է դարձել: Նրա գրքերը հրապարակայնորեն այրել են, քաղաքական գործիչներից մեկը 10 հազար եվրո պարգև է խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը: Այնպիսի շրջված աշխարհում, ինչպիսին Ադրբեջանն է, դա հնարավոր է:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ