Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան Ռուսաստանին այլընտրանք է փնտրում

Թուրքիան Ռուսաստանին այլընտրանք է փնտրում
02.04.2016 | 00:07

Հինգ ամիս է անցել ճգնաժամի սկզբից, որը կապված էր ռուսաստանյան ինքնաթիռի ոչնչացման հետ, և երեք ամիս, երբ Ռուսաստանը Թուրքիայից բանջարեղենի և մրգերի ներմուծման արգելք մտցրեց: Արգելքն այնքան ուժեղ ազդեցություն չունեցավ, որովհետև սննդամթերքի շատ տեսակների դեպքում համընկավ սեզոնի ավարտին: Միջերկրածովյան արտահանողների միության տվյալներով, տարվա առաջին երկու ամսին Ռուսաստան արտահանումը կրճատվել է 75 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է թուրքական DUNYA պարբերականը: Ամենից ավելի ճգնաժամին ենթակա էր գյուղատնտեսության ոլորտը և հատկապես` թարմ բանջարեղենն ու մրգերը: Այս ուղղությամբ ակնկալվող և ցանկալի միջոցներ չեղան: Ճգնաժամը գործնականում մոռացվեց: Արտադրությունն ինչպե՞ս է պլանավորվել, ի՞նչ են անելու նրանք, ովքեր արտադրում են` Ռուսաստան արտահանելու նպատակով: Որքանով հաջող կարող է լինել այլընտրանքային շուկաների փնտրտուքը: Ռուսաստանի հետ ճգնաժամի և ահաբեկչական գործողությունների պատճառով լուրջ խնդիրներ են դիտարկվում ոչ միայն արտահանման ոլորտում, այլև զբոսաշրջության: Եթե զբոսաշրջիկները ցանկալի քանակությամբ չգան, կկրճատվի սպառումը ներքին շուկայում: Իշխանություններն ինչ են անում, որ այս սեզոնում լուծում գտնեն այդ խնդրին:
Այս թեման գրեթե ամբողջությամբ հանված է կառավարության օրակարգից: Զբոսաշրջության վերաբերյալ միջոցառումների փաթեթ է հայտարարվել: Ագրարային ոլորտում նույնիսկ Անթալիայի գյուղատնտեսական խորհրդի և այլ շրջանակների հարցումներն անպատասխան են մնացել: Արտադրողներն անելանելի վիճակում են և չգիտեն` ինչ անել: Արտահանողները մեծ ջանքեր են գործադրում այլընտրանքային և նոր շուկաներ գտնելու համար: Ցուցահանդեսների են մասնակցում: Աշխատում են հեռավորարևելյան և այլ շուկաների ուղղությամբ: Սակայն նոր շուկաներ գտնելն այնքան էլ հեշտ չէ:
Թուրքիայից թարմ մրգեր և բանջարեղեն արտահանողների միության խորհրդատու Սալիհ Չալին նշում է, որ որևէ երկիր մթերքի արտահանում սկսելու համար նախ անհրաժեշտ է թույլտվություն ստանալ և երկրների միջև կարանտինի համաձայնագիր ստորագրել, որը «ֆիտոսանիտարական հավաստագրի» ստացման նախապայմանն է և երկար ժամանակ է խլում: Գործընթացը կարող է 10, նույնիսկ 20 տարի տևել: Որոշ երկրներ բարդացնում են այս գործընթացը` չափազանց ծանր պայմաններ առաջ քաշելով: Տեխնիկական պահերից բացի, խոչընդոտներ է ստեղծում նաև «հակալոբբինգը»:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ