Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արաբներ և Ռուսաստան՝ հարաբերությունների դիվերսիֆիկացում

Արաբներ և Ռուսաստան՝ հարաբերությունների դիվերսիֆիկացում
02.04.2016 | 00:08

Կան բազմաթիվ գործոններ, որ խթանում են ռուս-արաբական մերձեցումը։ Ինչպես մեծ պետությունը իրավունք ունի նոր բարեկամներ փնտրելու Մերձավոր Արևելքում, այնպես էլ արաբական երկրներն իրավունք ունեն նոր կոալիցիաներ ստեղծելու, տնտեսական, քաղաքական, ռազմական փոխշահավետ հարաբերություններ կառուցելու։ Արաբական երկրները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց ժողովուրդների վախերին, գրում է Al Ittihad-ը։ Երբ ամերիկացիները հաջողությամբ հնազանդեցրին Իրաքը, առաջացավ ռուսների միջամտության կարիքը, որ փոխվի ուժերի դասավորվածությունը և Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերությունների բալանսը։ Արևմուտքի գործողությունները արաբական երկրներին դրդում են դիվերսիֆիկացնել իրենց հարաբերությունները և իրենց ձեռքում կենտրոնացնել մարտահրավերներին հակազդելու հնարավորությունները։ Ռուսաստանը պատկերացում ունի, որ ԱՄԷ-ի դերը՝ որպես մերձավորարևելյան խաղացողի, հսկայական նշանակություն ունի։ Բոլոր տարածաշրջանային պետությունները հասկանում են, որ ԱՄԷ-ն հսկայական հնարավորություններ ունի տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Ռուսաստանի և ԱՄԷ-ի հարաբերությունները ճկուն տնտեսական և քաղաքական գործընկերության ոլորտ են դառնում: Տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության ֆոնին 2 պետությունները հույսները միմյանց վրա են դնում տարածաշրջանում փոթորկած հակամարտությունների զսպման գործընթացի վրա, առաջին հերթին՝ Սիրիայում։ Միջազգային հանրության կողմից Սիրիայի ճգնաժամի կարգավորման շանսեր չեն նկատվում։ Երբ Ռուսաստանը ցուցադրեց Սիրիայում իր դիրքորոշման մեջ փոփոխությունները՝ մասամբ դուրս բերելով զորքը Սիրիայից, շշուկներ հայտնվեցին, որ Ռուսաստանը կորցրել է մարտի դաշտում իր ազդեցությունը։ Միաժամանակ այլ դիտորդներ Մոսկվայի որոշումը որակեցին մարտավարական քայլ, որը կարող է առավելագույն շահ բերել նվազագույն ծախսերով։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Ռուսաստանի պատմությունը և ՈՒկրաինայի հարցում դիրքորոշումը վկայում են, որ նրա պլանների մեջ չէր մտնում Սիրիան լքելը։ Ռուսաստանը իրեն ցանկացած պահի վերադառնալու հնարավորություն է ապահովել, եթե իր շահերը դա պահանջեն:

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ