Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի՝ ասել է նրա մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը: «Մենք պատրաստվում ենք Հայաստան ժամանել, և ներկա կլինենք «Ավրորա» մրցանակաբաշխությանը»,-տեղեկացրեց նա: Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: