ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ափսոսում է, որ թուրքական կողմն այդպես էլ ներողություն չի խնդրել ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման համար։ «Հստակ է, որ ռուսական կողմն ակնկալում էր դա Անկարայից՝ կատարվածից հետո։ Նկատի ունենալով մեր օդաչուի զոհվելը՝ թուրքական օդուժի կողմից մեր ինքնաթիռը խոցելուց հետո։ Դա դեռ չի արվել։ Այդ առումով անգամ փոքր ակնարկ չի արվել»,- ասել է Պեսկովը։ Նա վստահ է, որ օդաչուի մահվան համար մեղավորները պատասխան կտան։ Թուրքիայի ոստիկանությունը հաստատել է, որ ձերբակալվել է Ալփարսլան Չելիքը, որ ընդունել է Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը։