Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր թվիթերյան էջում հաղորդագրություն էր հրապարակել, որն ընթերցողները ապրիլմեկյան կատակ են համարել, հայտնում է Mashable-ը: Քեմերոնը գրել էր, որ հաստատվել է նոր կենսամինիմում: 25 տարեկանից մեծ աշխատողները պետք է ժամում նվազագույնը 7,20 ֆունտ վարձատրություն ստանան: Օգտատերերն էլ նկատել են, որ հաղորդագրությունը հրապարակվել է Ծիծաղի օրը ու ավելի շատ կատակի է նման:
Մինչ այդ Մեծ Բրրիտանիայում կենսամինիմումը ժամում 6,7 ֆունտ էր կազմում: Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը անցած ամռանը հայտարարել էր, որ բյուջետային նոր քաղաքականություն է իրականացվելու: