Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Reuters-ը բացահայտում է Պուտինի մտերիմների գաղտնի գործարքները

Reuters-ը բացահայտում է Պուտինի մտերիմների գաղտնի գործարքները
02.04.2016 | 11:04

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը շաբաթասկզբին հայտարարել էր, թե լրատվական որոշ գործակալություններ պատրաստվում են առաջիկայում սուտ տեղեկություններ հրապարակել Ռուսաստանի նախագահի մասին: Նա այդ հրապարակումները կապում է Ռուսաստանում 2016-ի սեպտեմբերի 18-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Պեսկովն ասել էր, որ «խոսքը ոչ թե լրագրողական հետաքննության, այլ կազմակերպված արշավի մասին է, որի նպատակն է սրել վիճակը երկրում, վարկաբեկել ղեկավարներին ու նախ և առաջ նախագահին և այդ եղանակով ազդել պետության կացության և ընտրական գործընթացների վրա»։ Reuters-ը ուշագրավ տեղեկություն է հրապարակել Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի մի քանի ներկայացուցիչների կասկածելի գործարքների մասին։ Գործարար Գրիգորի Բաևսկին թանկարժեք անշարժ գույք է փոխանցել Պուտինի կրտսեր դստերը` Եկատերինա Տիխոնովային, Ալինա Կաբաևային, որ համարվում է Պուտինի ընկերուհին և ուսանողուհի Ալիսա Խարչևային, որ 2012-ին նկարահանվել է Պուտինի ծննդյան օրվա առիթով հրատարակված «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ձեզ սիրում ենք» էրոտիկ օրացույցում։ Եկատերինա Տիխոնովայի` նախագահի դուստրը լինելու պաշտոնական ապացույց երբևէ չի հրապարակվել։ Չկան արժանահավատ տեղեկություններ, որ Կաբաևան Պուտինի մտերիմ ընկերուհին է։
Transparency International-ի ռուսաստանյան բաժնի տնօրեն Անտոն Պոմինովը երեկ ասել է, որ անշարժ գույքի փոխադրման տեղեկությունները դեռ չի կարելի որակել որպես կոռուպցիայի հաստատված փաստ։
Reuters-ը նշում է, որ խոսքը թանկարժեք անշարժ գույք համարվող օբյեկտների մասին է։ Եկատերինա Տիխոնովան իր նոր ընկերությունը գրանցել է գործարար Բաևսկու նախկին բնակարանի հասցեով, որը նշել է որպես իր սեփականություն։
2013-ին Բաևսկին Մոսկվայի մարզի ՈՒսպենսկոյե բնակավայրում իր տան և հողամասի սեփականության իրավունքը փոխանցել է Ալինա Կաբաևայի 81-ամյա տատիկին` Աննա Զացեպինային, իսկ 2009-ին մի բնակարան է փոխանցել Ալինա Կաբաևայի քրոջը` Լայսան Կաբաևային։ Նա մոսկովյան թանկարժեք համալիրում կառուցված մի բնակարան էլ փոխանցել է Ալիսա Խարչևային։ Բոլոր թվարկված գործարքներում անշարժ գույքի գինը չի նշվում։ Գրիգորի Բաևսկին Պուտինի հին ընկեր, մեծահարուստ գործարար Արկադի Ռոտենբերգի օգնականն է։ Պաշտոնական տվյալների համաձայն, Բաևսկուն պատկանող ընկերություններն անցած երկու տարում շինաշխատանքների դիմաց վաստակել են առնվազն 6 միլիարդ ռուբլի՝ շուրջ 90 միլիոն դոլար։ Պուտինի և Բաևսկու կապը բացահայտել է լրագրող Ռոման Անինը, որ հետաքննությունն իրականացրել է Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հանգամանքները հետազոտող կենտրոնի (Organised Crime and Corruption Reporting Project) ծրագրի շրջանակներում։
Պուտինի խոսնակ Պեսկովը ասել է, որ Կրեմլը չի քննելու Բաևսկու կողմից այդ կանանց անշարժ գույք փոխանցելու մասին նյութերը։ Դրանք, ըստ պաշտոնական շրջանակների, վարկաբեկող տեղեկատվական արշավի շարքից են:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ