Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նազարբաևն առաջարկել է ԵՄ-ի և ԵՏՄ-ի համատեղ կոնֆերանս անցկացնել

Նազարբաևն առաջարկել է ԵՄ-ի և ԵՏՄ-ի համատեղ կոնֆերանս անցկացնել
02.04.2016 | 17:30

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեղ կոնֆերանս անցկացնել: Նա մասնակցում է Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: Ճեպազրույցի ժամանակ նա պատմել է Եվրոպական Խորհրդի և ԵՄ-ի ու ԵՏՄ-ի փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ եվրոպական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկման մասին: «Դա պարզ հարց չէ: Արևմուտքում շատերի կողմից ԵՏՄ-ն ոչ միանշանակ է ընկալվում: Ինչ-որ մեկը կարծում է, որ դա «ԽՍՀՄ-ի վերածնունդի» նախագիծ է: Ուստի ես առաջարկեցի երկու միությունների համատեղ կոնֆերանս անցկացնել, որ քաղաքական գործիչները և փորձագետները դնեն բոլոր վերջակետերն այդ հարցում, և մենք կարողանանք լրիվ հանգիստ փոխադարձ առևտուր իրականացնել»,- ասել է Նազարբաևը: Նա նշել է, որ այսօր դրա համար մի շարք օբյեկտիվ խոչընդոտներ կան: «Մասնավորապես, Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Սակայն եթե հեռանկարում ԵՄ-ն, ԵՏՄ-ն և Համագործակցության շանհայյան կազմակերպությունը ազատ առևտուր բացեն, ամբողջ Եվրասիային հսկայական օգուտ կբերի»,- եզրափակել է Նազարբաևը:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ