Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոգերինին կողմերին կոչ է անում վերսկսել խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը

Մոգերինին կողմերին կոչ է անում վերսկսել խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը
03.04.2016 | 01:56

ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին «խիստ մտահոգիչ» է որակել ղարաբաղյան շփման գծում թեժ ռազմական գործողությունների մասին հաղորդումները: «Ես կողմերին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն հանդես բերեն և խուսափեն հետագա ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը: ԵՄ-ն ցավում է մարդկային կորուսների, հատկապես խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերի համար»,- հայտարարել է Մոգերինին: ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կպահպանեն հրադադարը, զերծ կմնան ուժի կիրառումից և կվերսկսեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը»,- ասել է Մոգերինին:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ