Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ Մինսկի խումբ. Պատերազմը տարբերակ չէ

ԵԱՀԿ Մինսկի խումբ. Պատերազմը տարբերակ չէ
03.04.2016 | 01:58

ԵԱՀԿ Մինսկի խումբը (դեսպաններ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ, Պիեռ Անդրիոն՝ Ֆրանսիա) իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ: «Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ափսոսանք հայտնում մարդկային կյանքի անտեղի կորուստների համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է Մինսկի խմբի հայտարարությունում:
Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար: Նրանք նաև վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ, բանակցային հանգուցալուծմանը այլընտրանք չկա, և պատերազմը տարբերակ չէ:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ