Մոսկվան հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին կնպաստի կայունացմանը՝ ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում: «Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ միջազգային միջնորդների ելույթը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը»,- ասված է հաղորդագրությունում: