Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շտայնմայերը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները

Շտայնմայերը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները
03.04.2016 | 02:01

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները պետք է դադարեցվեն հնարավորինս արագ՝ Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որ այժմ նաև ԵԱՀԿ գործող նախագահն է: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ամբողջությամբ հարգել հրադադարը»,- հայտարարել է նա: «Այդ հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու համար»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ