ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ: Պան Գի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու լիովին հետել հրադադարի պահպանմանն ու անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապասրացման ուղղությամբ: «Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի մասշտաբային խախտումներից: Նրան հատկապես մտահոգում են ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, մասին լուրերը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Պան Գի Մունը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ու բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են «այդ վտանգավոր իրավիճակի լուծման» և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների հիմքով լուծման վրա: