Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսուա Օլանդը խոր ափսոսանք է հայտնել ԼՂ–ում սահմանային միջադեպերի կապակցությամբ

Ֆրանսուա Օլանդը խոր ափսոսանք է հայտնել ԼՂ–ում սահմանային միջադեպերի կապակցությամբ
03.04.2016 | 02:13

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» կապակցությամբ։
Ելիսեյան պալատի հաղորդագրությունում ասված է, որ Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է անում «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, «անհապաղ, համընդհանուր և տևական» ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը, որ Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014-ին, վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ և հնարավորինս արագ կարգավորմանը։

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ