Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽ գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցություններին

ԵԽ գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցություններին
03.04.2016 | 02:15

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուբորն Յագլանդը կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել բանակցությունները: «Ես տագնապած և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սրացմամբ»,- ասել է նա: «Եվրոպայի խորհուրդը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել այդ ոչ անհրաժեշտ արյունահեղությունը, որը կհանգեցնի միայն հետագա բռնությունների ու մարդկանց, այդ թվում քաղաքացիական անձանց զոհվելուն»,- ընդգծել է Յագլանդը:
Նա հակամարտության կողմերին կոչ է արել «պաշտպանել կյանքի իրավունքը, որը երաշխավորված է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով, և վերադառնալ հրադադարի պահպանմանն ու վերսկսել խաղաղ բանակցությունները»:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ