Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն թվիթերյան իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին: «Սիրելիներս, մեր բոլորի մտքերը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի մեր հայ ընկերների հետ են: Եվս մեկ անգամ քրիստոնյաները ենթարկվում են հարձակման: Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»՝ գրել է Բուայեն: