Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսների տրամաբանությունը

Ռուսների տրամաբանությունը
03.04.2016 | 02:24

Տրամաբանական կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անցկացնել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո՝ ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը` մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը: «Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ` տրամաբանական կլիներ բանակցային հարթակ ստեղծել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Անհրաժեշտ է նաև հետաքննություն սկսել և պարզել, թե ով է մեղավոր, որ այդ անհանգիստ տարածաշրջանում մարդիկ շարունակում են տառապել և արյուն է թափվում»,- ասել է Ռոմանովիչը:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ