Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ում ավարտված միջուկային անվտանգության գագաթաժողովը վերջինն էր

ԱՄՆ-ում ավարտված միջուկային անվտանգության գագաթաժողովը վերջինն էր
03.04.2016 | 02:26

Վաշինգտոնում ավարտված Միջազգային անվտանգության չորրորդ գագաթաժողովը տվյալ ձեւաչափում վերջինն է դարձել՝ ասված է մասնակիցների ամփոփիչ կոմյունիկեում, որը հրապարակել է Սպիտակ տունը:
«Մենք հաստատում ենք նվիրվածությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր ընդհանուր նպատակներին»,- նշված է փաստաթղթում: Միջուկային ահաբեկչության աճող սպառնալիքը միջազգային համագործակցություն է պահանջում, ներառյալ տեղեկատվության փոխանակումը` պետությունների ազգային օրենքների եւ ընթացակարգերի համաձայն:
«Դեռեւս շատ աշխատանք պիտի արվի, որպեսզի «ոչ պետական տարրերի ձեռքերում» չհայտնվեն միջուկային եւ ռադիոակտիվ տարրերը, որոնք նրանց կողմից կարող են օգտագործվել չար նպատակներով»,-ընդգծված է կոմյունիկեում: Փաստաթղթից հետեւում է, որ «միջուկային անվտանգության գլոբալ ճարտարապետության գործում» գլխավոր դեր է հատկացվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԵ):

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ