Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իրավիճակը լիցքաթափելու կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իրավիճակը լիցքաթափելու կոչ է անում
03.04.2016 | 12:20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների մասին վերջին հաղորդագրություններից, նրան հատկապես մտահոգել են ծանր զինատեսակների կիրառումը և զոհվածների մեծ թիվը՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում, ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում անմիջապես վերջ տալ մարտական գործողություններին, ամբողջությամբ հարգել հրադադարի համաձայնագիրը և հրատապ քայլեր ձեռնարկել՝ լիցքաթափելու իրավիճակը: Պան Գի Մունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ու այս վտանգավոր իրավիճակին լուծում տալու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը հասնելու համար աշխատող բոլոր կողմերի ջանքերին:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ