Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օլանդը մեծագույն զսպվածության կոչ է անում

Օլանդը մեծագույն զսպվածության կոչ է անում
03.04.2016 | 12:21

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորին ափսոսանք հայտնելով ղարաբաղյան շփման գծում վերջին լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում շաբաթ երեկոյան տեղադրված հայտարարությունում Ֆրանսիայի նախագահը ընդգծում է, որ սրանք ամենալուրջ և մահաբեր իրադարձություններն են 1994 թվականին հրադադարի հաստատումից ի վեր, հիշեցնելով, որ այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության հետևանքով արդեն շուրջ 30 հազար մարդ էր զոհվել։ Օլանդը կողմերին մեծագույն զսպվածության և հրադադարի անհապաղ, լիակատար ու տևական պահպանման կոչ է անում՝ շեշտելով իրավիճակի լիցքաթափման բացարձակ անհրաժեշտությունը։
«Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում։ Հանրապետության նախագահը, որ 2014-ի հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հանձնառությունը՝ միտված ամենակարճ ժամկետներում խաղաղ կարգավորմանը», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ