Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան մինչև վերջ շարունակելու է հնարավորինս աջակցել Ադրբեջանին

Թուրքիան մինչև վերջ շարունակելու է հնարավորինս աջակցել Ադրբեջանին
03.04.2016 | 12:22

Թուրքիայի նախագահը մեղադրել է Մինսկի խմբին և ասել, որ ադրբեջանցի եղբայրների համար ալլահից օգնություն է խնդրում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում թուրք-ամերիկյան մշակութային կենտրոնի բացման ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի մի լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը: «Ցավոք, տարիներ շարունակ օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում ընթացող պայքարը Մինսկի խմբի կողմից լուրջ չի ընդունվել, այդ պատճառով էլ այսօր նման պատկերի ենք ականատես դառնում: Եթե Մինսկի խումբը այս հարցում արդարացի, վճռական գործեր և արդյունավետ քայլեր ձեռնարկեր, այս օրին չէին հասնի: Սակայն, ցավոք, Մինսկի խմբի թուլության հետևանքով իրավիճակը այս կետին է հասել: Մեր ադրբեջանցի եղբայրների համար ալլահից օգնություն եմ խնդրում»,- ասել է Էրդողանը: Պատասխանելով ստեղծված իրավիճակում Թուրքիայից Ադրբեջանի ակնկալած աջակցության հարցին` Էրդողանը ասել է. «Մենք մինչև վերջ շարունակելու ենք հնարավորինս աջակցել Ադրբեջանին»: Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ` ցավակցություն հայտնելով «ճակատային գծում» մարտերի ընթացքում զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Էրդողանն ընդգծել է, որ «թուրք ժողովուրդը մշտապես կանգնած է ադրբեջանցի ժողովրդի կողքին»: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ և հայտնել իր ցավակցությունները: Թուրքիայի ԱԳՆ-ը տարածած հաղորդագրությամբ հայկական կողմին կոչ է արել «պահպանել զինադադարի ռեժիմը և անմիջապես դադարեցնել մարտերը»: Թուրքական արտաքին գերատեսչությունը, հետելով պաշտոնական Բաքվի հռետորաբանությանը, Հայաստանին մեղադրել է «բախումներ հրահրելու» մեջ:

Դիտվել է՝ 3957

Մեկնաբանություններ