ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճին: «Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճով։ Կոչ եմ անում հակամարտող կողմերին պահպանել հրադադարը և վերսկսել բանակցությունները», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պեդրո Ագրամունտը: