Ադրբեջանը հակված է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, միաժամանակ կուժեղացնի իր բանակը՝ Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք հակված ենք խաղաղ մոտեցման և հետագայում էլ կպահպանենք այդ մոտեցումը: Ղարաբաղի հայ բնակչության համար կստեղծվեն բոլոր պայմանները՝ ինչպիսիք ունեն Ադրբեջանի քաղաքացիները: Մենք հետագայում էլ բանակցություններ կվարենք, սակայն միաժամանակ կուժեղացնենք մեր բանակը»,- մեջբերում է նրա խոսքերը Պետական հեռուստաալիքը: