Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աստանան կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը

Աստանան կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը
04.04.2016 | 01:38

Ղազախստանի արտգործնախարարությունը երեկ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման և մարդկային զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ: Աստանան հայտարարում է, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու խստորեն պահպանել հրադադարը: «Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալության փոխանցմամբ, սատարելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ՝ Ղազախստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և ակնկալում է շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածությունը՝ առաջընթացի հասնելու հակամարտության կարգավորման գործում», - ասված է փաստաթղթում:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ