Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դեռ հեռու է կայուն լինելուց

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դեռ հեռու է կայուն լինելուց
08.04.2016 | 02:07

Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Անշուշտ, իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց, այդ պատճառով կանգ առնել ձեռք բերածի վրա ուղղակի անհնար է, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Նրա խոսքով՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ամենասկզբից ջանքեր է գործադրել կարգավորման պայմանների ստեղծման ուղղությամբ։ «Ռուսաստանը, պահպանելով և Երևանի, և Բաքվի հետ բարի, գործընկերային հարաբերությունները, օգտագործում է հարաբերություններն այդ պայմանները ստեղծելու համար՝ աշխատելով ինչպես երկկողմ հիմքերի վրա, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Նա ընդգծել է, որ մեծ օպերատիվ աշխատանք է իրականացվել ամենատարբեր մակարդակներով՝ կրակը դադարեցնելու նպատակով։ «Ռուսաստանի այդ ջանքերն արդեն նշվել են գործընթացի մասնակիցների կողմից: Իհարկե, Մոսկվան կշարունակի իր հետևողական գիծը»,- հավելել է Պեսկովը։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ